«Պարոն Սեյրան Օհանյանն անցած ելույթում խոսեց ռազմահայրենասիրության անկման մասին. Պարո՛ն Օհանյան, ես որ ծառայում էի՝ հույս ունեի, որ մի օր Ձեզ կհանդիպեմ ու կասեմ սա.
«Գիտե՞ք, պարո՛ն Օհանյան, մեր ծառայության ժամանակ բանակում ամենահայհոյված իրը կամ առարկան որն է եղել Ձեր նախարարության օրոք. էն պազիկը, որը զինվորին բերել է զորամաս, ու էդ ռազմահայրենասիրության հետ կապված խնդիրը բնավ նոր երևույթ չի»,- այսօր ԱԺ իր ելույթում ասաց «Քաղաքացիական պատգամավոր» Վահագն Ալեքսանյանը: