▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիտեմ՝ փոքր-ինչ նեղացած ես ինձանից. չէ՞ որ խոստացել էի՝ ինչ էլ լինի, քեզ չեմ թողնելու. Անի Դաշյան

Հաղորդավարուհի Անի Դաշյանը, ով ամուսնությունից հետո տաղափոխվեց Ռուսաստանի Դաշնություն, իր Insagram-ում քիչ առաջ հուզիչ գրառում է կատարել՝ նվիրված Երևանին:

«Այսօրվա առավոտյան սուրճն ինձ մտովի տեղափոխեց իմ հարազատ, սիրելի, իմ միակ ու անփոխարինելի, իմ ծննդավայր և, վերջապես, աշխարհի ամենագեղեցիկ քաղաք` Երևան: Կարոտել եմ քեզ շա՜տ, Երևա՛ն, սիրում եմ քեզ շա՜տ, Երևա՛ն, անփոխարինելի ես ինձ համար Երևա՛ն: Գիտեմ՝ փոքր-ինչ նեղացած ես ինձանից. չէ՞ որ խոստացել էի՝ ինչ էլ լինի, քեզ չեմ թողնելու, քեզ հետ հաղթահարելու եմ բոլոր դժվարությունները, տխրելու եմ քեզ հետ միասին և ամենաշատն եմ ուրախանալու քո հաջողություններով ու վերելքներով…Հիմա կասես՝ հերթական փուչ խոսքեր ու խոստումներ, որոնք իրար տալիս են սիրահարները դեռահասության տարիքում ու մոռանում դրա մասին շատ հեշտությամբ…Բայց սա այդ դեպքը չէ: Ինձ հավատա՛, ոչինչ չի փոխվել, հավատա՛ ու սպասի՛ր ինձ: Ինչպես կասեր Համո Սահյանը. «Ինձ բացակա չդնեք..»: Ես վերադառնալու եմ իմ լավ ու վատ օրերի ընկեր, իմ կարոտ Երևան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее