▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գիշերը եկել, ասել է՝ իջի ներքև, բան ունեմ ասելու, զոռով, քաշելով տարել է». ինչ է պատմում պատանդ վերցված աղջկա մայրը

 

Armlur.am-ը գրում է. 

Երեկ Էրեբունում պատանդառված աղջիկը՝ Լուիզան (անունը փոխված է) ապրում է ծնողների, եղբոր և տատիկի հետ: Կաւյին հաջողվեց զրուցել աղջկա ծնողների հետ: Նրա մայրը՝ տիկին Մանուշը, մեզ հետ զրույցում ներկայացրեց այն, ինչ գիտի իր դստեր և այդ տղայի հարաբերությունների մասին: Տիկին Մանուշի խոսքով` Լուիզան Գոռի հետ ծանոթացել է մոտ մեկ ամիս առաջ՝ Երևանում գտնվող սրճարաններից մեկում: Տղայի մասին աղջիկն այնքան էլ շատ բան չի պատմել ծնողներին. միայն վերջիններս իմացել են, որ շփվում է մի տղայի հետ, ով վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից:

Աղջկա մոր խոսքերով, մի որոշ ժամանակ Գոռի հետ շփվելուց հետո Լուիզան այլևս չի ցանկացել շարունակել հարաբերություններն այդ տղայի հետ, քանի որ հակումներ ուներ թմրամոլության և այնքան էլ ադեկվատ անձնավորություն չէր, սակայն տղան այդպես էլ հանգիստ չի թողել աղջկան: «Ես քաղաքում չեմ աշխատում, էդ օրն աշխատանքի եմ եղել: Գիշերն էդ տղան եկել, զանգել է աղջկաս, ասել՝ իջի ներքև, քեզ բան ունեմ ասելու, նվեր ունեմ տալու: Ամուսինս ու տղաս այդ ժամանակ քնած են եղել, Լուիզան էլ իջել է ներքև, էդ տղան զոռով, քաշելով նստացրել, ավտոն տարել  է»,- պատմեց մայրը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее