▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիսանե Պալյանը՝ «Էմփիրեյ»-ի առաջիկա ծրագրերի, նոր տեսահոլովակի ու համերգի մասին

Life.panorama.am-ը գրում է, որ այս աշնանը «Էմփիրեյ» ռոք խմբի բոլոր երկրպագուները կարող են սպասել նոր տեսահոլովակի.

«Այս պահին խումբը զբաղված է նոր տեսահոլովակի ստեղծման աշխատանքներով, որը պետք է նկարահանվեր դեռ ամռանը, սակայն ինչ-ինչ տեխնիկական հարցերի պատճառներով հետաձգվեց: Ճիշտ է,  մեր պլանները մի փոքր շեղվեցին մեր նախատեսածից, բայց նոր տեսահոլովակը, որին թե մենք, թե մեր երկրպագուները երկար են սպասել, շատ շուտով կյանքի կկոչվի,- նշել է Գիսանե Պալյանն ու հավելել,- պետք է նշեմ, որ ամեն բան պատրաստ է տեսահոլովակի համար, սյուժետային գիծն արդեն գրված է, որը կիրականացնի ռեժիսոր Արմեն Փիրիմասիհին, ում հետ իրականացրել ենք նաեւ մեր նախորդ աշխատանքը: Մեզ մնացել է միայն դերասանների ընտրությունը, որոնց համար, ճիշտ է, վերջնական որոշում դեռ չենք կայացրել, բայց շատ շուտով դա էլ կանենք»,- նշել է խմբի անդամը:

Գիսանեն տեղեկացրել է նաև, որ նոր երգը սիրո մասին է.

«Ի տարբերություն մեր շատ երգերի՝ այս երգում այսպես ասած լույսը շատ ավելի ակնառու է, իհարկե, մեր բոլոր երգերում էլ կա այդ լույսը, սակայն այս մեկում լուսավոր կետերը ավելի շատ են: Այն սիրո մասին է և ունի հետաքրքիր փիլիսոփայական միտք»,- նկատել է նա:

Տեսահոլովակից առաջ «Էմփիրեյ» խումբն այս օրերին զբաղված է պատասխանատու համերգի փորձերով.

«Հոկտեմբերի 11-ին Ազատության հրապարակում կայանալիք հայկական ռոք խմբերի համերգին իր մասնակցությունն է ունենալու նաեւ «Էմփիրեյ»-ը, որին մենք շատ մեծ պատասխանտվությամբ ենք պատրաստվում ամենօրյա փորձերով: Այս համերգին կներկայացնենք ինչպես արդեն ծանոթ, այնպես էլ շատերի համար նոր երգեր. Բոլորին հրավիրում եմ, վստահ եմ՝ մեր հանդիսատեսը այդ օրը մեծ բավականությամբ կհեռանա համերգից»,- նշել է Գիսանե Պալյանը:

 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее