
Armtimes.com-ը գրում է. Մարտ ամիսն աստիճանաբար իր դերի մեջ է մտնում՝ ժողովրդի մեջ ընդունված գիժ իմաստով. առաջիկա 5 օրերին սպասվում է փոփոխական եղանակ, որում արտահայտված կլինեն մթնոլորտային գրեթե բոլոր երեւույթները՝ եւ արեւ, եւ անձրեւ, մարզերում՝ նույնիսկ թաց ձյուն:
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետծառայության կանխատեսումները կայքի հետ զրույցում ներկայացնելով՝ օդերերութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ասաց, որ Հայաստանը գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում: Այն իր ազդեցությունը պահպանելու է մինչեւ մարտի 18-ը ներառյալ.
«Ցիկլոնի ազդեցության գոտում ենք, ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով տեղումներ ենք սպասում ամբողջ հանրապետության տարածքում: Առաջիկա օրերին դուք կտեսնեք մարտին բնորոշ խիստ փոփոխական եղանակակլիմայական պայմաններ. նույն օրվա մեջ կլինի եւ արեւ եւ տեղումներ եւ քամու ուժգնացում: Բոլոր մթնոլորտային երեւույթները մեկ օրվա, նույնիսկ մի քանի ժամվա մեջ կարող են արտահայտվել,- ասաց օդերեւութաբանը՝ ընդգծելով, որ լեռնային գոտիներում թաց ձյան եւ ձնախառն անձրեւի հավանականություն կա»:
Անդրադառնալով օդի ջերմաստիճանին՝ Հիդրոմետ ծառայության օդերերութաբանության կենտրոնի պետն ասաց, որ առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար իջնելու է, բայց նկատելի անկում չի գրանցվի. «Ջերմաստիճանը այս պահին նորմայից 3-5 աստիճանով բարձր է: Առաջիկա օրերին աստիճանաբար 2-4 աստիճանով կիջնի եւ կմոտենա նորմային: Նորմայից ցածր ջերմաստիճան այս պահին չի կանխատեսվում»,- մանրամասնեց նա:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


