▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գեղեցկության լիգան» վերադառնում է

15 տարի առաջ ես և Աշոտ Խաչատրյանը հիմնադրեցինք «Գեղեցկության լիգան»: Այդ ժամանակ դա շատ կարևոր ու պատասխանատու նախաձեռնություն էր: Երկուսս էլ ունեինք մեր հիմնադրած գեղեցկության մրցույթները, երկուսիս մրցույթներն էլ տարբեր էին ու իրենց առանձնահատկություններով: Աշոտը կազմակերպում էր «Միսս և Միստր» գեղեցկության , նրբագեղութան և ներդաշնակության մրցույթը, ես՝ «Միսս աշակերտուհի» գեղեցկության և շնորհալիության մրցույթը: Անկեղծության համար ասեմ, որ երկու մրցույթներն էլ շատ հեղինակավոր էին և մասնակիցներ ունեին ոչ միայն Հայաստանից, այլև՝ արտերկրից:
Սակայն ինչպես և ամենուր, մեր համագործակցությունը ևս խաթարվեց այն պահին, երբ որոշ տզրուկներ փորձեցին սեփական ուժերով կազմակերպել ճ կլասի միջոցառումներ:
Ստացվեց այնպես, որ ես ու Աշոտը սառեցրինք մեր համագործակցությունը: Չնայած այդ ամենի՝ մեր դպրոցներն անցած սաները հետևողականորեն գրավեցին հայկական շոու ասպարեզը: Երկու մրցույթների հաղթողներն էլ այսօր հանդիսանում են հայկական շոու ասպարեզի համար մեկ դեմքերը: ԵՎ ես և Աշոտը հպարտանում ենք մեր սաներով: Երևի թե իրենք էլ հպարտանում են մեզնով: Այսօր մեր սաները փայլում են և դերասանական ասպարեզում, և որպես երգչուհիներ, մոդելներ, մոդելավորողներ, ռեժիսորներ, սցենարիստներ, մի խոսքով ամենուր: Նրանցից ոմանք, ով չընտրեց մշակութային ճյուղը՝ իր ուրույն դերն ունի նաև քաղաքական կամ հասարակական կյանքում: Մի խոսքով մեր սաները ամենալավն են:
Այս ընթացքում Աշոտին հաջողվեց նաև մի շարք միջազգայն մրցույթների կողմից ստանալ սերտեֆիկատներ, որոնք փաստում են, որ տարածաշրջանում հենց նա է հանդիսանում այդ մրցույթների պաշտոնական ներկայացուցիչը:
Աշոտին հարգում եմ հենց այն բանի համար, որ նա, իր աշխատասիրության շնորհիվ, այսօր ապահովել է մեր լիգայի ծանրակշիռ գործունեության հենքը:
Իհարկե յուրաքանչյուր գործ կարող է քննադատվել, բայց շնորհակալություն չհայտնել նրանց, ովքեր իրոք իրենց ուրույն ներդրումն ունեն այս ամենում՝ շատ վտանգավոր է:
Հիմա ամենակարևորի մասին:
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ «Գեղեցկության լիգան» սկսում է գործել:
Այսուհետ լիգայի շրջանակներում կազմակերպվող միջոցառումները լինելու են Գարիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի խիստ վերահսկողության ներքո:
Բոլոր գաստրաբայտեր, մեկանգամյա, կամ թեկուզ որոշակի հիմք ունեցող կազմակերպություններին, որոնք զբաղվում են Հայաստանում նմանատիպ գործունեությամբ, անձամբ հրավիրում եմ հանդիպման: Ես պատրաստ եմ լսել և համագործակցել յուրաքանչյուրիդ հետ: Ի դեպ, հարգում եմ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են զարգացնել Հայաստանում այսօրինակ ուղղությունը: Միասին մենք կարող ենք հասնել ավելի մեծ բարձունքների:
Ի դեպ՝ ես հրավիրում եմ ընդամենը մեկ անգամ,,,
Այս պահից սկսած, «գեցեցկության լիգայի» ներկայացրած բոլոր միջազգային մրցույթներում Հայաստանը կունենա իր ներկայացուցիչը: Մի շարք մրցույթներում մասնակցելու համար՝ կկազմակերպվեն լուրջ մրցութային միջոցառումներ:
Բոլոր այն կազմակերպությունները, որոնք «Գեղեցկության լիգայից» անկախ, Հայաստանից ներկայացուցիչներ կառաջարկեն բազմապիսի, տարօրինակ անուններով, կասկածելի ծագման, կասկածելի պատմություն ունեցող մրցույթներին, մեր կողմից ևս կստանան նույնպիսի անփոխարինելի աջակցություն: Ես ինքս կլուսաբանեմ, թե ինչ որակի, ինչ մակարդակի մրցույթին պիտի մասնակցի մեր հայուհին: Այնպես որ, առաջարկում եմ լուրջ մտածել ցանկացած քայլ անելուց առաջ: 
Ընթացքում «Գեղեցկության լիգան» մամուլի միջոցով կտեղեկացնի իր հետագա ծրագրերի մասին: Լիգայի շրջանակներում կազմակերպվող բոլոր մրցույթները կունենան խիստ վերահսկողություն և կհամապատասխանեն միջազգային բոլոր ստանդարտներին:
Ես և Աշոտը որոշել ենք գեղեցկություն կոչվող տոնը իրոք վերածել երջանիկ միջոցառման մեր հրաշք գեղեցկուհիների համար: Հուսով ենք, որ մեր մրցույթների բոլոր մանակիցներն ու կազմակերպիչները կսատարեն մեզ առավել որակյալ միջոցառումներ անցկացնելու համար:

 

Գարիկ Պետրոսյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее