▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղեցիկ, շքեղ, տաղանդավոր՝ եվրատեսիլյան բեմում այսպիսին էր Իվետան. Հասմիկ Կարապետյան

Գեղեցիկ, շքեղ, տաղանդավոր, շլացնող՝ եվրատեսիլյան բեմում այսպիսին էր Իվետան. Հասմիկ Կարապետյան

 

Life.panorama.am-ը գրում է. Մայիսի 12-ին Ստոկհոլմում կայացած «Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն արժանացել է ոչ միայն հանդիսատեսի, այլև հայաստանյան գործընկերների հիացմունքին:

Կայքի հետ զրույցում երգչուհի Հասմիկ Կարապետյանը նկատել է, որ տպավորված է Իվետայի ելույթով և այս տարի մեր երկրի հաղթանակին է սպասում.

«Ես հիացած եմ Իվետայի ելույթով. գեղեցիկ, շքեղ, տաղանդավոր, շլացնող՝ եվրատեսիլյան բեմում այսպիսին էր Իվետան, հպարտ եմ և վստահ, որ Իվետայի ելույթը լավագույն էր «Եվրատեսիլ-2016»-ում, նման էներգետիկա ոչ մի մասնակից բեմում չցուցաբերեց»,- նշել է Հասմիկ Կարապետյանը:

Որպես երաժիշտ՝ Հասմիկը շատ բարձր է գնահատում «Love Wave» երգը.

«Այս տարվա մեր երգը շատ մոդեռն ու կրակոտ է, ինքս շատ եմ հավանել: Լինելով երաժիշտ՝ շատ եմ կարեւորում երգի էներգետիկան, որն այս երգի դեպքում իսկապես ձգող է, իհարկե, շնորհիվ Իվետայի մատուցման»,- նկատել է երգչուհին ու շեշտել, որ հիացած է նաև Իվետա Մուկուչյանի բեմական կերպարով ու քննադատությունների արժանացած զգեստով.

«Ինձ համար Իվետայի զգեստը շատ շքեղ էր, սեքսուալ, բայց ոչ մի դեպքում վուլգար, գլխավորը իրեն շատ էր սազում»:

Անդրադառնալով առաջին կիսաեզրափակչում Արցախի դրոշը ծածանելու Իվետայի համարձակ քայլին՝ երգչուհին նշել է.

«Ինձ դժվար է խոսել այս մասին: Եթե սուբյեկտիվ լինեմ, կասեմ, որ շատ ուրախ էի այդ պահին, երբ Իվետան բարձրացրեց Արցախի դրոշը, սիրտս հովացավ, շատ հպարտ էի, սակայն չէի ցանկանա, որ ապագայում նրա այդ քայլը որեւէ կերպ ազդեր թե նրա, թե հետագա հայ մասնակիցների վրա, քանի որ ըստ իս՝ աշխարհում Հայաստանն ավելի են ճանաչում, երբ մեր երգիչները տարբեր երկրներում ներկայացնում են մեր երկիրը: Ամեն դեպքում, բրավո Իվետային, նրա շատ կշռադատ պահվածքի և ասուլիսի ընթացքում դիվանագետ և խելացի պատասխանի համար»:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее