▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղեցիկ կազմվածք և խնամված մարմին. Անաիս Սարդարյանն առաջարկում է իր տարբերակները

Life.panorama.am-ը գրում է. Գեղեցիկ կազմվածք եւ խնամված մարմին մեզ հետ այս թեմայով զրույցի շրջանակներում իր տարբերակներն առաջարկեց դերասանուհի Անաիս Սարդարյանը:

«Արդեն քանի ամիս է, ինչ հաճախում եմ մարզասրահ, նաեւ լողով եմ զբաղվում: Ես, առհասարկ, շատ եմ կարեւորում առողջ ապրելակերպը եւ ինքս էլ հետեւում եմ դրան, դա բոլորին է անհրաժեշտ, իսկ իմ դեպքում հատկապես կարեւոր է, քանի որ ես դերասանուհի եմ եւ պետք է մշտապես գեղեցիկ կազմվածք ունենամ, որպեսզի ամեն տեսակ կերպար կարողանամ ստեղծել՝ սկսած երեխայից, մինչեւ մեծ կին: Դերասանին պետք է պլաստիկա, իսկ դա միայն սիստեմատիկ սպորտով զբաղվելով կարող ենք պահպանել»,-նշեց դերասանուհին:

Անաիսը պատմեց, որ երբեմն դիմում է նաեւ դիետաների օգնությանը. «Վերջերս անձնական ստրեսի հետ կապված մի փոքր գիրացել էի, բայց հետո հասկացա, որ պետք է շատ շուտ վերականգնեմ մարմինս: Շատ եմ կարեւորում կամքի ուժը, որի միջոցով միայն կարելի է թե սպորտով զբաղվել, թե դիետաներ պահել: Կոնկրետ ես շատ լուրջ, ինձ տանջող դիետաներ չեմ պահում, իմ հիմնական դիետան ժամանակ առ ժամանակ բեռնաթափվելն է՝ ընտրում եմ շաբաթվա մեջ մեկ օր եւ այդ օրը բացառապես միրգ եմ ուտում, հավատացեք, այդ մեթոդը շատ է օգնում: Ես ուզում եմ շեշտել, որ պետք չէ սով պահել, քանի որ նման դիետաներից հետո, երբ սկսեք նորից սովորականի պես ուտել, կրկնակի կգիրանաք»,- ընդգծեց նա:

Անաիսը կատեգորիկ դեմ է արհեստական արեւայրուքներին, քանի որ կարծում է, որ սոլյարիի արհեստական ճառագայթները վնասում են օրգանիզմը:

Մաշկի խնամքն էլ հանձնել է քույրիկին. «Ճիշտ է, կարծում եմ, որ դեռ շատ երիտասարդ եմ, որ անընդհատ հետեւեմ մաշկիս խնամքին, բայց, իհարկե, որոշ չափով հարկ է խնամել, իսկ այդ հարցում ես ամբողջովին վստահում եմ Մոսկվայում բնակվող քույրիկիս, ով բժիշկ-կոսմետոլոգ է:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее