▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գեղամ Նազարյանից պետք է ներողություն խնդրեմ, խիստ ազդվել էի այդ արտահայտությունից»․ Վիգեն Խաչատրյան

Այսօր` մարտի 4-ին, ԱԺ նիստում քննարկվում է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը, ըստ որի՝ առաջարկվում է պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներին ազատել զինվորական ծառայությունից։

«Շատ նուրբ հարց ենք քննարկում։ Անտարակույս, ծնողների նկատմամբ պետական հոգատարությունն ու անհրաժեշտ հարգանքի վերաբերմունքը պետք է երաշխավորել, բայց հավասարապես մենք պետք է հասկանանք նաև, որ գործ ունենք հետևյալ սահմանադրական դրույթի հետ՝ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել ՀՀ պաշտպանությանը։ Այստեղից բխում է, որ պետությունը պարտավոր է յուրաքանչյուր քաղաքացու նախապատրաստել այդ մասնակցությանը։ Թե ինչ ձևով, մենք պիտի քննարկենք»,- ԱԺ ամբիոնից նախագծի վերաբերյալ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ նշելով, որ օրենքի նախագիծը լուրջ բացեր ունի։

«Կներեք, ես երբևիցե խուսափել եմ իմ գործընկերներին ցիտելուց կամ հակադարձելուց, բայց որևէ մեկը իր որդուն բանակին չի տալիս։ Գնում է մարդը հայրենիքի հանդեպ իր պարտքը կատարելու»,- ասաց Խաչատրյանը։

«Այստեղ ներկա Գեղամ Նազարյանից պետք է ներողություն խնդրեմ, որն այդ կորուստը կրել է, և ես երբևիցե ինձ թույլ չեմ տա հարգանքս իր նկատմամբ չդրսևորել։ Հանրահավաքներից մեկում հպարտ ասեց՝ իմ վիշտը մեծ է, բայց մի՛ ասեք մենք որդի ենք կորցրել։ Խիստ ազդվել էի այդ արտահայտությունից։ Մարդը հպարտորեն ասեց, որ որդին պարտք է կատարել»,- նշեց նա։

 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее