▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղամ Մանուկյանի որդուն ձերբակալել են

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

«ԱԱԾ-ն ապօրինաբար առգրավել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել»,- գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Տեսանյութերն՝ Ազգային Ճակատ  և Սպուտնիկ Արմենիա տելեգրամյան ալիքներից

***

Ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՅԴ-ական երիտասարդների տներում կատարված խուզարկությունների ժամանակ առգրավվել են ոչ միայն օրինական զենքեր, այլև Strikeball հայտնի տակտիկական խաղի պարագաներ, հայտնեց փաստաբան Աբգար Պողոսյանը

«Անգամ առանց վարույթի նյութերը տեսնելու կարող եմ ասել՝ այն պրոցեսները, որոնք հիմա կատարվում են, իրավական գործընթացի հետ կապ չունեն, ուստի դրանց իրավական մեկնաբանում տալ և իրավական ակնկալիք ունենալը մեր կողմից ողջամիտ չէ»։

Ուժայինները խուզարկում են ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի բնակարանը։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը։ Հիշեցենք՝ օրեր առաջ Հրանտ Մարգարյանն իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ Հոկտեմբերի 27-ը և Նոյեմբերի 9-ը «պոռթկում» էին, և չի բացառել, որ դա կարող է կրկնվել։ Այս խոսքերը մեծ աղմուկ էին բարձրացրել․ իշխանության տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար իրենց խոսքում այն մեջբերում էին։

***

ՄԻՊ-ի աշխատակազմի աշխատակիցները մուտք են գործել ՔԿ շենք, որտեղ թույլ չեն տալիս բերման ենթարկված ՀՅԴ անդամների փաստաբանների մուտքը:

***

Իրավիճակն այս պահին ՀՀ քննչական կոմիտեի շենքի մոտ, որտեղ գտնվում են այսօրվա խուզարկությունների արդյունքում ձերբակալված ՀՅԴ–ական երիտասարդները։ Կադրերում երևում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի որդին նույնպես քննչականում է։

***

Այս պահին ոստիկանները վկայի կարգավիճակով հարկադրաբար ՔԿ են ներկայացրել ՀՅԴ ՀԵՄ ԿՎ նախագահ, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ Գևորգ Մուրադյանին։ ՔԿ ծառայողները մուտքի դուռը չեն բացում ոչ միայն փաստաբանների առջև, այլ նաև Մուրադյանի և ոստիկանների։ Այս մասին հայտնում է «Ազգային ճակատ» թելեգրամյանի ալիքը։
Նշենք, որ ՀՅԴ անդամների բնակարաններում վաղ առավոտից խուզարկություն է կատարվել, կան ձերբակալվածներ։ Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդուն ևս ձերբակալել են։

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով․ «Քննչական կոմիտեն հրապարակել է դաշնակցականների տներում խուզարկության արդյունքում հայտնաբերված իրերի նկարները։
Պատկերացնո՞ւմ եք, դաշնակցականի տանից գտել են շապիկ, որի վրա գրված է Դաշնակցության կարգախոսը՝ «Մահ կամ ազատություն»։
Ու այդ շապիկի նկարը հրապարակել են՝ իբր ահաբեկչության նախապատրաստվելու անհերքելի ապացույց»։

ՀՀ ՔԿ-ն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ահաբեկչության նախապատրաստության, ինչպես նաև՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, այդ թվում՝ մի շարք հասցեներում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են էլեկտրական անդրապայթիչ (детонатор), որը նախատեսված է հեռավար գործարկելու համար, դրա բաղկացուցիչ մասեր, մարտական նռնակ, մարտական նռնակի պայթուցիչ (запал), վառոդ, ռադիոկապի միջոցներ, քննության համար հետաքրքրություն ներկայացնող այլ իրեր և առարկաներ։

Իրականացվում են անհետաձգելի քննչական և վարութային գործողություններ:

Այս պահին ձերբակալվել է 7 անձ, որոնցից մեկի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն)։

Նախաքննությունը շարունակվում է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее