▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերտերությունների հերթական զոհը

«Գերտերությունների հերթական զոհը դարձավ քրդական Աֆրինը: Ամբողջ աշխարհի աչքի առջև թուրքական զորքերը մտնում են և սկսում ահաբեկիչների ոչնչացման անվան ներքո գործողություն իրականացնել, որի հետևանքով զոհվում է մեծ քանակությամբ խաղաղ բնակչություն»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Նրա խոսքով՝ Սիրիայում մնացել են երկու գլխավոր խաղացողները՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը:

«Աֆրինի տարածքը ռուսական ազդեցության գոտի է, ԱՄՆ-ն միայն աջակցում է քրդական զինված միավորմանը, որոնք իրենց անվանում են ժողովրդի պաշտպանական ուժեր: Դրանք գտնվում են Աֆրինից արևելք: Թուրքական զորքերն Աֆրին ներխուժել են Ռուսաստանի համաձայնությամբ: Այդպես եղավ, քանի որ քրդերը հրաժարվում էին ենթարկվել Ասադին և համաձայն որոշ տեղեկությունների՝ մերժել են Ռուսաստանի առաջարկը՝ համաձայնվել մտնել Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության ներքո, իսկ ուժեղացած քրդական գործոնը ոչ ՌԴ-ին էր ձեռնտու, ոչ՝ Սիրիային»:

Ինչ վերաբերում է Գերմանիայի այն կոչին, որ դադարեցնեն Թուրքիային զենք տրամադրելը, թուրքագետը նշեց, որ դա ուղղակի քաղաքական քայլ է:

Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ Գործողության անունն է «Ձիթենու ճյուղ»։ Բանն այն է, որ Աֆրինի շրջանը հարուստ է ձիթենիների այգիներով, որոնք երկար ժամանակ հանդիսանում են տեղի քրդական ուժերի եկամտի աղբյուրը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее