
Գերմանիայում տեղի է ունեցել առաջին միասեռական ամուսնությունը
Կիրակի օրը Բեռլինում տեղի է ունեցել առաջին միասեռական ամուսնությունը։ Գերմանիայի խորհրդարանը վավերացրել էր միասեռական ամուսնությունն ընդամենը 3 ամիս առաջ։
2 տղամարդ՝ Բոնո Մենդեն ու Կառլ Կլեյլը, իրենց հարսանիքն արել են Շոենբերգում։
Գերմանիան դարձավ Եվրոպական 14-րդ երկիրը, որ ընդունեց միասեռական ամուսնությունը։


