
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը պատմել է դեսպան Մաթիաս Քիսլերի հետ տեղի ունեցած միջադեպի ու դրա դրական ավարտի մասին:
Ֆեսյբուքյան իր էջում դեսպանատունը հայտնել է, որ դեսպանը կորցրել է իր անձնական բջջային հեռախոսը: Սակայն հեռախոսն իր տաքսիում գտել է վարորդ Սուրեն Սողոյանը, ով էլ բերել է այն դեսպանատուն:
«Այսօր դեսպան Քիսլերի հատուկ հյուրն էր տաքսու վարորդ Սուրեն Սողոյանը, ով իր տաքսու մեջ գտել էր դեսպանի անձնական բջջային հեռախոսը և այն բերել դեսպանություն։ Դեսպան Քիսլերն անչափ ուրախացավ այդ մեծ անակնկալի համար և սրտանց շնորհակալություն հայտնեց պարոն Սողոյանին»,- նշվում է հաղորդագրությունում։


