▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիան դուրս է բերում իր զինվորներին Թուրքիայից

Life.ru-ի տեղեկություններով Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելին, ով այսօր գտնվում էր Թուրքիայում, չի հաջողվել կարգավորել Ինջիրլիկ ռազմակայանում ծառայող գերմանացի զինվորականներին Բունդեսթագի պատգամավորների կողմից այցելության հարցը: Անարդյունավետ բանակցությունների արդյունքում որոշվել է դուրս բերել 260 գերմանացի զինծառայողներին Ինջրլիկից և նրանց տեղափոխել Հորդանան: 

հիշեցնեմ, որ թուրք-գերմանական հարաբերությունները կտրուկ վատթարացան այն բանից հետո, երբ Գերմանիայի Բունդեսթագը անցյալ տարվա հունիսի 2-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հետո դրան գումարվեցին Գերմանիայի կողմից թուրք ընդդիմադիներին պատսպարելը, որոնց Էրդողանի վարչակարգը մեղադրում էր պետական հեղաշրջմանը մասնակցելու մեջ և այս տարվա ապրլին թուրք նախարարների Գերմանիա այցերը չեղարկելը պաշտոնական Բեռլինի կողմից, որոնք Էրդողանը դիտեղ որպես անձնական վիրավորանք:

Գագիկ Համբարյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее