▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերիներին վերադարձնելու համար մեր ԱԳՆ-ն, ԱԺ նախագահը զրո աշխատանք են կատարել. Ռոբերտ Քոչարյան

«Գերիներին վերադարձնելու համար պետք է Ադրբեջանի վրա միջազգային կառույցների ճնշումը մեծացնել։ Չեմ լսել որ որևէ պետություն խիստ դիրքորոշում հայտնի այդ հարցի շուրջ։ Միայն եվրոպական մի կառույց է արտահայտվել, այն էլ՝ մի քանի պատգամավորների շնորհիվ»,- Թալինի մշակույթի տանը ընտրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

 

/filemanager/uploads/Robert_Qocharyan_2.jpg

«Ի՞նչ է անում այս հարցում մեր ԱԳՆ-ն, մեր խորհրդարանը։ Ի՞նչ է անում ԱԺ նախագահը, երբ գալիս է աշխատանքի։ Նա պետք է նպատակ դներ ամեն օր մի քանի երկրի պատգամավորների հետ կապ հաստատել, պատվիրակություններ ձևավորել ու ուղարկել բանակցելու, որ Ադրբեջանի հասցեին խիստ հայտարարություններով հանդես գան։ Բայց նրանք զրո աշխատանք են կատարել և ավելի շատ զբաղված են եղել իրենց անձնական հարցերով»,- ասել է նախագահ Քոչարյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее