▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերիներին վերադարձնել պահանջող քաղաքացիներն անսպասելի հանդիպեցին Արարատ Միրզոյանին

Գերիներին վերադարձնելու պահանջով բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները Հյուսիսային պողոտայում անսպասելի հանդիպեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: «Միանշանակ էս հարցը մեզ նույնպես ցավեցնում է. վստահեցնում եմ՝ վարչապետը և մյուսներն անում են ամեն ինչ և փորձում են ամենահեշտ ուղիները, որ տղաներին կարողանանք հետ բերել»,- ակցիայի մասնակիցների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը:

«Դա շատ սրտացավ թեմա է, դա այն հարցն է, որ բոլորիս է հուզում. դա ոչ դրամական հարց է, ոչ չգիտեմ... տա՛ Աստված, հետ բերենք»,- ասաց Ա. Միրզոյանը՝ ինչին ի պատասխան, հնչեց ակցիայի մասնակիցներից մեկի արձագանքը. «Պետք է ոչ միայն հեշտ ճանապարհներով փորձել, այլև՝ դժվար...»: Միրզոյանը պատասխանեց, որ չի ցանկանում մտնել բանավեճի մեջ:

Ակցիան ամբողջությամբ՝ տեսանյութում` Գագիկ Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее