Ինձ համար հասկանալի չէ, թե ինչու են մինչեւ այսօր մեր գերիները գտնվում Ադրբեջանում. վստահություն ունեմ, որ պահում են մեկ նպատակով՝ մեզնից ինչ-որ բան պոկելու կամ ճիշտ պահին այս իշխանություններին ժեստ անելու համար: Այս մասին գյուղատնտեսության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
«Փաստորեն գործիք են դարձել աշխարհաքաղաքական կամ տվյալ դեպքում պատերազմից հետո որոշակի զիջումների կամ այս իշխանությանը այսպես պասեր տալու համար: մոտակա մեկ ամսվա ընթացքում այստեղ որոշակի լուծումներ այնուամենայնիվ լինելու են եւ այդ լուծումներից բոլորս տեսնելու ենք, թե ինչի համար են այդ մարդկանց այս 6 ամիսը պահում գերության մեջ: Առնվազն մի քանի ամիս առաջ հարցը պետք է վերջնական լուծում ստանար»,-ասաց նա: