▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերագույն շտաբի պետն օգնում է զինվորին հագնել կոշիկները

Զորակոչը սկսվեց։ Սա է իմ բանակը։ ԳՇ պետը օգնում է զինվորին հագնել կոշիկները,-գրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքի էջում:

Նշենք, որ այսօր մեկնարկել է նաև ՊՆ «Ես եմ»  ծրագիրը, որով զորակոչիկի ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը: Այսպիսով, զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում:

Զորակոչը հաջողությամբ ընթանում է Հայաստանի բոլոր մարզերում: 

Ստորև ներկայացվող տեսանյութում՝ Գեղարքունիքի մարզպետի խոսքն՝ ուղղված զորակոչիկներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее