▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Սաֆարյանը խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել

Երեկ երեկոյան ահազանգ է ստացվել այն մասին, որ իր քաղաքակական հայացքների համար դատապարտված, «Նոր Հայաստան» քաղաքական միավորման անդամ Գևորգ Սաֆարյանը Նուբարաշեն ՔԿՀ-ի իր խցակիցների կողմից ծեծի է ենթարկվել: Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել է 2016 թ. հունվարի 1-ին՝ ոստիկանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու մեղադրանքով այն բանից հետո, երբ փորձել են Երևանի Ազատության հրապարակում տոնածառ տեղադրել, ինչին ոստիկանները կոպտորեն խոչընդոտել են:

Բերման ենթարկված 4 անձանցից ձերբակալվել է միայն Գ. Սաֆարյանը և 2017 թ. հունվարի 16-ին դատապարտվել 2 տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ ինչպես քրեակատարաողական հիմնարկում, այնպես էլ դատարանի շենքում բռնության դեպքեր արձանագրվել են նաև նախկինում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է Գ. Սաֆարյանի նկատմամբ բռնության գործադրումը և հայտարարում, որ նրա կյանքին կամ առողջությանը վնաս հասցնելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ իշխանությունները:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее