Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ողջունում է ՀՀ-ում թուրքական ներդրումները. ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նա հիշեցրեց, որ թուրքական ընկերություններ ՀՀ-ում ներգրավված են դեռևս 2012-2013 թվականներից։
Մեկ բրենդի դեպքում շատ ուղղակի է ներկայացած, և ես ողջունում եմ այդ ներդրումները, քանի որ ցանկացած խաղաղություն հարևանների միջև պետք է ամրապնդվի ֆինանսական ներդրումներով, եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն տարածաշրջանում։ Նորմալ եմ համարում, որ ՀՀ-ում խաղաղության հաստատման պարագայում, սահմանները բացվելուց հետո ներդրումներ գան, այդ թվում՝ նաև թուրքական, իսկ մենք էլ այնտեղ ներդրում անենք։ Եթե թվում է, որ հակառակ պարագայում կենսունակ պետություն կարող ենք լինել, ապա նայեք պետության նախորդ 3 տասնամյակի պատմությանը։
***
ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլն իր հակահայկական «շքերթների» տիրաժավորման ընթացքում բավական հետաքրքիր մի նրբության մասին է խոսում, որը թերևս վրիպել է բոլորիս աչքից։ Տեսեք, վերջինս, խոսելով իր կողմից իրականացվող գաղափարական վերաձևավորման և իրերին ու իրադարձություններին ուրիշ աչքով նայելու մասին կամ, այսպես կոչված, «ԳլավԼիտի տեսության» ձևավորման համատեքստում, նշում է, որ առանցքային դեր է ունեցել «Հայոց պատմության» ակադեմիական տարբերակը և Մովսես Խորենացու ընթերցումը։ *** |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հետ ճեպազրույցի ժամանակ լրագրողները խնդրեցին մեկնաբանել Էկոնոմիկայի նախարարի այն խոսքը, որ «Հայաստանում թուրքական ընկերություններ վաղուց կան և որևէ խնդիր չկա դրա հետ կապված»։ «Այսինքն, դա նույնն է, ոնց որ ասես՝ դե միևնույն ա թմրամոլությունը կա, էնա օրինականացնենք, պրծնենք էլի, թեթևից սկսած մինչև ամենածանր օգտագործումը»,- մեկնաբանել է Արթուր Խաչատրյանը։ «Պետք է պատրաստ լինել մեծ շուկա և փոքր շուկա հարաբերություններին։ Այսօր կառավարությունը որևէ բան չի անում, որպեսզի Հայաստանի տնտեսությունը պաշտպանի թուրքական էքսպանսիայից։ Առաջին հարվածը գալու է գյուղատնտեսության վրա, 2-րդը տեքստիլի վրա, բնագավառներ, որոնք մեծապես սոցիալական նշանակություն ունեն։ Կառավարությունը կամ էկոնոմիկայի նախարարությունը ճիշտ կլինի՝ հաշվարկ ներկայացնի, թե Հայաստանի վրա ինչ ազդեցություն կունենա»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը՝ խոսելով Հայաստանում թուրքական ներդրումներից։ |