▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Մարտիրոսյանի նոր տեսահոլովակի հայտնի հերոսներն ու նկարահանման հետաքրքիր պահերը

Հայկական էստրադան կհամալրվի ևս մեկ հարսանեկան երգով։ Երգիչ Գևորգ Մարտիրոսյանն օրերս նկարահանել է իր նոր երգի տեսահոլովակը։ BlogNews.am-ը ներկա է եղել նկարահանումներին և ներայացնում է նկարահանման հետաքրքիր դրվագները։

Երգի հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, գործիքավորել են Կարեն Սևակը, ձայնագրությունն արել է Արսեն Բարսամյանը։ Տեսահոլովակի ռեժիսորն Արսեն Երեմյանն է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը, ոճաբանը՝ Արայիկ Գաբաջյանը, տեսահոլովակում պարում է Վիկա Մարտիրոսյանի «Ամարաս» խումբը։ Տեսահոլովակում ներկայացված է սիրո պատմություն, որի հերոսներն են երիտասարդ դերասաններ Կարեն Ասլանյանն ու Մարինկա Խաչատրյանը։

««Այսօրվանից իմ կյանքն ես» երգի տեսահոլովակում ներկայացել եմ փեսայի կերպարով, դրա համար էլ չցանկացա կրկնվել։ Որոշեցինք, որ այլ հերոս կլինի, իսկ ես միայն կերգեմ»,- ասաց Գևորգը։

Նրա փոխանցմամբ՝ թեև երգը հարսանեկան է, պատվերով չէ. «Շատ բարի աուրայով հարսանեկան ուրախ երգ է։ Երբ լսում ես, անկախ քեզանից ժպիտ է առաջանում դեմքիդ։ Ցածրորակ երաժշտություն չէ, ամեն բան արվել է բարձր մակարդակով՝ պրոֆեսիոնալ մարդկանց կողմից։ Ինձ, համենայն դեպս, շատ է դուր եկել»։

Նկարահանումների ժամանակ երգը լսելիս միանգամից ասոցացվեց Արմոյի «Հարսանիք է լինելու» երգի հետ։ Հարցին՝ ինքն ի՞նչ կասի նմանության մասին, Գևորգը պատասխանեց. «Կարող է նման բան լինել։ Այսօր շատ կան նման երգեր։ Ընդամենը 7 նոտա է՝ իր կիսատոներով, ոնց էլ նվագես, մի 2 նոտա նույնը կլինի»։

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее