Life.panorama.am-ը գրում է. Երգիչ Գևորգ Մարտիրոսյանը պատմել է վերջին ամիսների լռության մասին: Պարզվում է, որ երգիչը ոչ թե դիտավորյալ, այլ հանգամանքների բերումով է հարաբերական դադարի մեջ:
«Վերջին ամիսներին միայն հեռուստադիտողի, հանդիսատեսի համար եմ լուռ, քանի որ իրականում աշխատում եմ, սակայն ոչ տեսանելի` տեսահոլովակներ չնկարահանելու պատճառով: Իսկ դա պայմանավորված էր նրանով, որ պլանավորել էի մինչ տարեվերջ թողարկել ձայնասկավառակս, որը, ցավոք, չստացվեց, կարծում եմ` 2017-ի սկզբին կհաջողվի իմ հանդիսատեսին ներկայացնել սպասված ձայնասկավառակս»,- պատմել է Գևորգը:
Մեր նկատառմանը, թե շատ երգիչներ համացանցի դարաշրջանում ոչ շահութաբեր են համարում ձայնասկավառակի թողարկումը, երգիչը ընդգծել է.
«Իհարկե, եթե զուտ շահույթի մասին խոսենք, ինչ խոսք, այսօր ձայնասկավառակ թողարկելը շահութաբեր չի համարվում, սակայն երգչի համար դա անձնագրի նման մի բան է: Կարծում եմ` յուրաքանչյուր երգիչ պարբերաբար պետք է ձայնասկավառակ թողարկի առաջին հերթին իր համար, անիմաստ է դրա միջոցով մտածել փող աշխատելու մասին»:
2017-ի սկզբին Գևորգ Մարտիրոսյանը կշարունակի նախկին ակտիվությամբ նոր երգեր ու տեսահոլովակներ թողարկել, թեև իր խոսքով` մինչ Ամանոր սպասված ձայնասկավառակում տեղ գտած երգերից ևս կթողարկի:
Անդրադառնալով դերասանական կարիերային, Գևորգը հավելեց.
«Ինձ շատ հաճելի էր որպես դերասան ներկայանալը, սակայն հիմա ուզում եմ շեշտն ավելի շատ երգի վրա դնել: Ինչ խոսք` հետաքրքիր առաջարկները գուցեև չմերժեմ, դա ավելի շատ կախված կլինի նրանից, թե որքանով կկարողանամ ժամանակ տրամադրել երգին ու դերասանությանը միաժամանակ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում