▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Մանվելը չկա ՀՀԿ ցուցակում, բայց ավելի վատ մեկը կա` Քեթրինի Միհրանը

Արդեն տեղեկացրել ենք, որ  ՀՀԿ-ն հրապարակել է իր ռեյտինգային թեկնածուների անունները, որոնց թվում է նաև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը:

Լրագրող Գոհար Վեզիրյանը այս առիթով գրում է. 

«Գեներալ Մանվելը չկա ՀՀԿ ցուցակում, բայց ավելի վատ մեկը կա` Քեթրինի Միհրանը: Օֆշորի արքայազնը: Ասում են, որ Քեթրինի ամբիցիաները ԱԺ տարածքից դուրս են, ուժայինների ախորժակ ունի ընտրություններից հետո: Այս պահի համար ֆիքսենք` իշխանությունը թքած ունի ապրիլի ու հուլիսի վրա, ոչ միայն էդ իրադարձություններից հետևություն չի արել, այլ ավելի հոռի վարքագիծ է ընտրել: Փաստացիորեն դեռ ապացուցված չէ, որ Միհրանը քրեական հանցագործ չէ, ու նա ՀՀԿ ցուցակում է: Հետևաբար էս իշխանության ու նրա բարեփոխվելու հետ հույս կապողները անհույս օպտիմիստներ են կամ իրանց քյարը գիտակցող աֆերիստ դավաճաններ: Քեթրինից փող վերցնողներին կոչ` չքվեարկել թալանի սիմվոլի օգտին: Եթե մի փոքր արժանապատվություն մնացել է, ուրեմն ձեր միջավայրից ու բնակարաններից ռադ արեք Քեթրինի համար փող բաժանողներին ու նրա օգտին քվեարկելու քարոզ անողներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее