▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Մակարյանի հայտարարությունը մեծ արձագանք է գտել ադրբեջանական կողմում

«Եթե ես զորքը տանեմ Արցախ, Պուտինը ինձ չի կանգնեցնի». ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյան: Այսպիսի հայտարարություն է կատարել գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, ով Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատարն է: Գեներալ Մակարյանի հայտարարությունը մեծ արձագանք է գտել ադրբեջանական կողմում:

Այս ամենը այդպիսի արձագանք չէր գտնի թշնամու բանակում, եթե գեներալը անուններով ու հստակ չպատասխաներ լրագրողների հարցին: Լրագրողները փորձել են պարզել, եթե Թուրքիան ռազմաբազա կառուցի Նախիջևանում և այդ կերպ աջակցի Ադրբեջանին, որը կլինի գեներալ Մակարյանի զորքի քայլը: Գեներալը պատասխանել է՝ Զորախումբը միջամտելու է ցանկացած վտանգի դեպքում և Արցախի դեպքում ևս սպասելու, հապաղելու իրավունք չունի։ Լրագրողի ճշտող հարցին, թե՝ Վլադիմիր Պուտինը չի՞ կարող ասել՝ մի գրոհեք, գեներալ-մայորը պատասխանել է. «Ոչ, չի կարող»:

Երեկ Լևոն Մնացականյանը, այսօր Անդրանիկ Մակարյանը տեղեկատվական դաշտում ջախջախել են թշնամու բանակի ղեկավարներին և մամուլին: Տեղեկատվական պատերազմում էլ ենք հաղթում սրանց մեր գեներալների շնորհիվ:

 

Աշոտ Ասատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее