▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Ապրիամովն ազատվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից և զինծառայությունից

 

Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից:

ՀՀ նախագահի համապատասխան հրամանգրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով եւ հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը` որոշում եմ.

Գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից եւ արձակել զինվորական ծառայությունից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее