ԴՕԿ կուսակցության լրատվականը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գելափի հրապարակած թվերը փորձում են ցույց տալ, թե ԴՕԿ կուսակցությունը հավաքել է ընդամենը 2 ու կես տոկոս։
Բայց մենք ներկայացնում ենք իրականությունը․ միայն մեր էջում վերջին 14 օրում Վարդան Ղուկասյանի մասին հրապարակումները ունեցել են 16 միլիոն դիտում։ Սա ամենաբարձր ցուցանիշներից է և ապացույց, որ հետաքրքրվածությունը մեծ է։
Մի փորձեք մարդկանց չափել գումարով և մոլորության մեջ գցել։
Մենք խնդիր չունենք․ դուք եք ունենալու լուրջ խնդիրներ, որովհետև ճշմարտությունը թաքցնել հնարավոր չէ։
Վարդան Ղուկասյանը քաղաքական դաշտի առաջատարներից է։
Դա գիտեն բոլորը»։
Դիտեք նաև՝