▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գազով վառարանը շահագործել են առանց խողովակների՞. երիտասարդ ընտանիքի թունավորման գործով նոր մանրամասներ

 

Փաստինֆո-ն գրում է. Հունվարի 8-ին Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղում երիտասարդ ընտանիքի թունավորման դեպքով նոր տեղեկություններ են հայտնի դարձել: Հիշեցնենք, որ երիտասարդ ընտանիքի մահվան մասին հայտնի դարձավ հունվարի 8-ին՝ նրանց մարմինները հայտնաբերելով վարձակալված բնակարանում։

Մեր տեղեկություններով՝ կարծես թե հիմնավորվում է երիտասարդ ամուսիններ՝ Հրաչ Բաղդասարյանի, նրա կնոջ Աննա Միսակյանի և նրանց մանկահասակ երեխայի մահվան պատճառ դարձած շմոլ գազից թունավորման վարկածը:

Կայքին հաջողվել է պարզել, որ այն տունը, որտեղ հայտնաբերվել են երիտասարդ ընտանիքի անդամների մարմինները, վարձակալել էր տղայի մայրը և դեպքին նախորդող օրերին՝ հունվարի 5-ին էր որդու ընտանիքը տեղափոխվել մոր մոտ՝ ժամանակավոր բնակության։ Տունը տաքացնելու համար տղան առաջարկել է խորդանոցից բերել գազի վառարանը, ինչին ընդդիմացել է մայրը, քանի որ չեն ունեցել խողովակները։ Այդուհանդերձ՝ տղան վառարանը խորդանոցից բերել է, միացրել գազին և փորձարկել, որից հետո մայրն անջատել է այն։

Հաջորդ օրը տղայի մայրը Երևան է եկել և վերադարձել հունվարի 7-ին՝ երեկոյան, սակայն որդու հետ որևէ կերպ չի հաջողվել կապ հաստատել. վերջինս չի պատասխանել ոչ հեռախոսազանգերին և ոչ էլ դռան թակոցներին։ Կարծելով, որ քնած են մայր այդ օրը գիշերել է ընկերուհու տանը, իսկ հունվարի 8-ի առավոտյան նորից չկարողանալով գտնվել որդուն՝ դուռը փակվելու մասին տեղեկացրել է տանտիրոջը եւ փորձել նրա օգնությամբ դուռը բացել, ինչը չի հաջողվել։ Ապա՝ նկատել են, որ գազի հաշվիչը պտտվում է և անմիջապես փակել են գազը ու զանգել 911: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее