▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գայանե Ասլամազյանն առաջին անգամ պատմում է ամուսնության մասին

​​​​​​​

BlogNews.am-ը զրուցել է  հեռուստահաղորդավարուհի Գայանե Ասլամազյանի հետ, ով ամուսնությունից հետո առաջին անգամ խոսել է իր կյանքում վերջին երկու օրերին տեղի ունեցած անչափ կարևոր իրադարձության մասին։ Կայքի այն հարցին, թե ինչպես է եղել ամուսնության առաջարկը, Գայանեն ասաց, որ սովորաբար չի խոսում նման թեմաներից, սակայն նշեց, որ ամեն ինչ շատ գեղեցիկ էր, անկեղծ ու համոզիչ. «Այնքան համոզիչ, որ ես հիմա այստեղ եմ՝ նրա կողքին»։

Պարզվում է՝ հաղորդավարուհին Երևանից նախորդ օրն է միայն մեկնել ԱՄՆ. «Կիրակի օրն եմ Երևանից թռել ԱՄՆ և երկուշաբթի երեկոյան նոր տեղ եմ հասել»: Հայաստանում զույգն ամուսնության կապակցությամբ խնջույք էր կազմակերպել, որին ներկա են եղել ամենամտերիմ մարդիկ։ ԱՄՆ ժամանելուց հետո զույգը խնջույքը շարունակել է Լոս Անջելեսի ժամանցի վայրերից մեկում:

Հաղորդավարուհին նշեց, որ չի պատրաստվում երկար ժամանակ մնալ ԱՄՆ-ում, այդ իսկ պատճառով հայրենիքից դուրս որևէ գործունեությամբ զբաղվելու պլաններ չունի. «Ընդամենը մի քանի ամիս եմ պատրաստվում մնալ այստեղ, հետո ամուսնուս հետ վերադառնալու եմ Երևան: Ես շատ եմ սիրում իմ հաղորդավարական աշխատանքը և այն կապը, որը ունեմ իմ հեռուստադիտողի հետ «Բարի լույսի» միջոցով: Բարեբախտաբար, ամուսինս էլ այնպիսի մարդ է, ով լիովին հասկանում է ինձ, սատարում ամեն հարցում: Նրա համար շատ կարևոր է, որ ես ինձ լավ զգամ։ Մասնագիտությանս առումով բացարձակ ոչ մի կերպ նա ինձ չի սահմանափակում: Այնպես որ, ես դեռ եթերում հանդիպելու եմ իմ հեռուստադիտողի հետ»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее