Հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը, ով վերջերս է ամուսնացել ԱՄՆ-ում բնակվող պրոդյուսեր Ջիանի Օնչոյի հետ, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել սկեսրոջ հետ, որը մակագրել է հետևյալ կերպ.
«Կյանքը շատ շռայլ է մարդու նկատմամբ։ Անգամ մայր պարգևելիս հնարավորություն է տալիս երկուսն ունենալ։ Մեկին ինքդ ես ընտրում, մյուսին պարգևում է, երբ ստեղծում ես քո ընտանիքը։
Ես երջանիկ եմ։ Ունեմ երկու մայր։
Մամաներ ջան երկար ապրեք, առողջ եղեք և միշտ մեր կողքին»,- գրել է Գայանեն։