Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Գայա Արզումանյանը եւ ուկրաինական «X-Factor» նախագծի հաղթող Սեւակ Խանաղյանը համատեղ տեսահոլովակ են նկարահանել, որի մանրամասների մասին Գայան պատմել է մեզ.
«Կարծում եմ, շատերին գաղտնիք չէ, որ ես ու արդեն իմ լավ ընկեր Սեւակ Խանաղյանը պատրաստվում ենք հանդիսատեսի դատին հանձնել մեր առաջին համագործակցությունը»,- նշեց արցախցի երգչուհին:
Հետաքրքրվելով, թե ինչպես է կայացել Գայայի եւ Սեւակի համագործակցությունը, երգչուհին պատմեց.
«Մտահղացումը իմ պրոդուսերինն էր՝ Արայիկ Գաբաջյանինը: Երբ մի քանի ամիս առաջ համացանցում նոր-նոր էր հայտնվել Սեւակի մասնակցությամբ ուկրաինական «X-Factor»-ի տեսանյութերը, մի օր ինքս առաջարկեցի պրոդյուսերիս, որպեսզի փոքրիկ համերգային ծրագրով հրավիրենք Սեւակին այն ռեստորանային համալիր, ուր նաեւ ես եմ աշխատում: Իսկ երբ Արայիկը դիտեց Սեւակի տեսանյութերը, շատ ոգեւորվեց եւ անմիջապես հենց նույն օրը գտավ նրան, կապ հաստատեց ու պայմանավորվեց համերգի համար: Չանցած մի քանի օր, պրոդյուսերս առաջարկեց զուգերգ կատարենք, ես էլ ասացի՝ ինչու ոչ, դրան հաջորդող քայլն էլ եղավ Սեւակին առաջարկելը: Սեւակը, երբ լսել էր իմ ձայնը, միանգամից համաձայնվել էր: Սկսեցինք երաժշտությունը փնտրել, մի քանի երգահանների լսեցինք, սակայն վերջում ընտրվեց այն տարբերակը, որը ունենք, իսկ բառերի հարցում միանշանակ էր՝ վստահեցինք Ավետ Բարսեղյանին»:
Խոսելով «Այայի երկիր Արցախ» երգից, Գայան նշեց.
«Երգի թեմայի շուրջ շատ չմտածեցինք, քանի որ կար միտք՝ անել այնպիսի գործ, որ նվիրվի 2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերին: Սակայն Ավետը գրեց այնպիսի բառեր, որը ավելի ուժ կտար մեր մարտիկներին ու այն բոլոր հայերին, ովքեր իսկապես հասկանում են հայ լինելու կարեւորությունն ու Արցախն իրենցն են համարում»:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում