▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գայա Արզումանյանը՝ նոր երգերի ու ապագա ծրագրերի մասին

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը գրում է. Թեեւ տարին ավարտվում է, սակայն երգչուհի Գայան չի պակասեցնում աշխատանքային ակտիվությունն ու այժմ էլ զբաղված է երկու նոր երգերով.

«Պատկանում եմ այն երգիչների դասին, որոնք միշտ աշխատում են, ակտիվ են այս կամ այն գործերով: Այս պահին ունեմ նոր երկու աշխատանք, որոնք եւ իրենց ոճով, եւ ֆորմատով զգալիորեն տարբերվում են իմ` մինչ այս ունեցած բոլոր աշխատանքներից:  Առաջինը, որ 2017-ին կներկայացնեմ, կնոջ ներաշխարի կռիվ է, որ իրար հանգիստ չեն տալիս երկու էություններ` կին ու արտիստը. սա Ավետ Բարսեղյանի հետ առաջին համագործակցությունն է: Իսկ երկրորդ աշխատանքս, որ կրկին Ավետի հետ է, դուետ է, սակայն սրանից ավել փակագծերը չեմ բացի, մնացածին կտեղեկանաք արդեն ավելի ուշ»,- կայքի հետ զրույցում նշեց Գայան ու հավելեց, որ նոր գործերը լսելուն պես հանդիսատեսը կնկատի ժանրային փոփոխությունը:

Խոսելով 2017-ի ծրագրերից` երգչուհին նկատեց.

«Իրականում ծրագրեր չունեմ, դրանք ավելի շատ նպատակներ են, որոնց իրականացման համար ամեն ինչ անում եմ, իսկ ինչ վերաբերում է ծրագրերին, դրանք ժամանակի ընթացքում ստեղծվում են եւ կամ լինում, կամ` ոչ: Ինչեւէ, 2017-ին ունեմ շատ ծրագրեր, դրանցից որոշները դեռ 2016-ին եմ սկսել իրականացնել ու հուսով եմ՝ ավարտին կհասցնեմ 2017-ին: Կան նոր երգեր, նոր տեսահոլովակներ ու նախագծերին մասնակցություններ»:

Հետաքրքրվելով, թե գործնականից զատ Գայան ի՞նչ նպատակներ ունի անձնական կյանքի վերաբերյալ, պատասխանեց.

«Սովորաբար անձնականիցս չեմ սիրում խոսել, առավել ևս երազել կամ պլանավորել, սակայն միևնույն ժամանակ չեմ էլ թաքցնում, որ եթե ինչ-որ փոփոխություն լինի իմ կյանքում, ես խոստանում եմ, որ բոլորն էլ կիմանան այդ մասին»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее