Դիտեք նաև՝
Life.panorama.am-ը գրում է. Գայա Արզումանյանն այս օրերին զբաղված է իր համար շատ կարեւոր աշխատանքով. երգչուհին աշխատում է նոր երգի վրա, որն իր խոսքով, հերթական երգ համարվել չի կարող.
«Սա հերթական կամ կոմերցիոն երգ չէ, սա ուղղակի գործ չէ, այն հոգու ճիչ է, որը կարծում եմ՝ շատերը կսիրեն»,- կայքի հետ զրույցում նշել է երգչուհին:
«Ամեն ինչ կամ ոչինչ»՝ այսպես է կոչվում Գայայի նոր երգը, որը պատմում է հուսալքված, տառապած, բայց միեւնույն ժամանակ ուժեղ ու հաղթող կնոջ մասին.
«Երգը, որը շուտով կներկայացնեմ, մի տեսակ անակնկալի նման ստացվեց ինձ համար: Իրականում աշխատում էի ձայներիզիս հերթական երգի վրա, երբ «Արցախի ձայներ» նախագծից հայտնի Տիգրան Կարապետյանից շատ մեղեդային մի երաժշտություն ստացա, որն առաջին հայացքից կարծես թե իմը չէր, սակայն ժամանակի ընթացքում ինձ համար դարձավ շատ սիրելի ու հոգեհարազատ ստեղծագործություն, որն ամեն րոպե քթի տակ երգում էի»,- երգի ստեղծման մասին խոսելիս պատմել է երգչուհին, ապա անդրադարձել Ավետ Բարսեղյանի հետ համագործակցությանը, ով երգի խոսքերի հեղինակն է.
«Մի օր իմ շատ սիրելի Ավետ Բարսեղյանը հյուրընկալել էր մեզ իր մոտ, իսկ ես էլ արդեն սովորությանս համաձայն սկսեցի երգել: Ավետը լսելուն պես շատ հավանեց մեղեդին, ես ու պրոդյուսերս էլ խնդրեցինք նրան, որպեսզի այդ մեղեդու համար համապատասխան խոսքեր գրի: Իսկ արդեն երեք օր անց, Ավետը ներկայացրեց պատրաստի խոսքերը, որոնք շատ համահունչ են այս ադզեցիկ երաժշտությանը: Խոսքերը լսելուն պես հասկացա, որ այս երգն ասես իմ մասին է, իմ սրտից է դուրս եկել»,- հավելել է արցախցի երգչուհին:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում