▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գավառում որդին մորը մեղադրել է անբարոյականության մեջ, դանակը մխրճել է պարանոցն ու սպանել

1in.am-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Տիգրան Գ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Իսկոյանի նախագահությամբ:

27-ամյա Տիգրանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սպանվածը Տիգրանի մայրն էր:

Նախաքննության ընթացքում Տիգրան Գ.-ի նկատմամբ նշանակվել ու կատարվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ փորձաքննվողը տառապում է հոգեկան հիվանդությամբ, իրեն մեղսագրված արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության տակ: Տիգրան Գ.-ն ճանաչվել է անմեղսունակ:

Նախաքննության ժամանակ ինքը՝ Տիգրանը հայտնել է, որ 2016 թվականի սեպտեմբերի 7-ին մորաքրոջ որդու մեքենայով գնացել է մորեղբոր տուն, որտեղ որոշել է, որ պիտի սպանի իր մորը՝ Օֆիկին: Նույնիսկ փորձել է մոր պարանոցից պոկել իր կողմից նվիրված մետաղե խաչը:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 15-ն անց 30-ի սահմաններում  իրենց առանձնատան խոհանոցում վերցրել է սեղանին դրված փայտե կոթով դանակը, մորը մեղադրել է անբարոյականության մեջ ու դանակով մեկ անգամ հարվածել է մոր աջ կողքին, բայց դանակը բութ էր, չի մտել մարմնի մեջ:

Մայրը խոհանոցից վազելով դուրս է փախել, որ օգնություն կանչի: Ինքը դանակը ձեռքին հետապնդել, բռնել է նրան: Մայրը կարողացել է իր ձեռքից խլել դանակը ու նետել անհայտ ուղղությամբ:

Ինքը գրկել է մորը, տեղափոխել է տուն՝ հյուրասենյակ, մեջքի վրա պառկեցրել է հատակին ու պատից կախված դանակը վերցնելով՝ սկզբում մեկ անգամ հարվածել է մոր որովայնի շրջանին, հետո մեկ անգամ հարվածել է նրա աջ կողքի շրջանին: Դրանից հետո էլ մորը շրջել է դեմքով դեպի հատակը, երկու անգամ նույն դանակով հարվածել է նրա թիկունքի ձախ մասին, վերջում էլ դանակը մինչև վերջ մխրճել է մոր պարանոցի մեջ, դանակը մխրճված թողել  ու տանից դուրս է եկել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее