▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գառնիկ Մարգարյանն ու Վլադիմիր Առաքելյանը կալանավորվեցին

Փաստինֆո-ն գրում է.

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, որոշում ընդունեց ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի հետ համագործակցելու մեջ մեղադրվող «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին ու  Վլադիմիր Առաքելյանին 2-ամսյա կալանքի ենթարկելու մասին:

Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեց Գառնիկ Մարգարյանի փաստաբան Հովիկ Արսենյանը, իր պաշտպանյալը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Ի դեպ, փաստաբանը նաև հայտնեց, որ դատարանին գրավի միջնորդություն է ներկայացրել, որը մերժվել է: Այդուհանդերձ, Գառնիկ Մարգարյանի փաստաբանը հայտնեց, որ չեն բողոքարկելու կալանքի որոշումը: 

Իսկ Վլադիմիր Առաքելյանի փաստաբան Արայիկ Ալվանդյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ սահմանված կարգով բողոքարկելու են դատարանի որոշումը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее