▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարիկի և Արամ MP3–ի «Լավ երեկոն», ծաղրանքն ու աշխատավարձի «խնդիրը»

Արամ MP3–ի և Գարիկի «Լավ երեկոն» նախորդ շաբաթվանից Հանրայինի եթերում է։ Տղաների նոր աշխատանքը կարելի է համարել «Վիտամինի» թիմի նոր արտադրանքը, քանի որ կադրից դուրս նրանց կողքին են թիմակիցները` Ռոբն ու Վանը` որպես սցենարիստներ, Արմանը` որպես բեմադրող ռեժիսոր։  Tert.am Life–ը եղել է «Լավ երեկոյի» նկարահանման հրապարակում և ներկայացրել է լուսանկարներ ու մանրամասներ։

Նախ` տղաներից փորձեցինք պարզել, թե ով է ամենից շատ աշխատում։) «Միանշանակ, ես ավելի շատ աշխատանք եմ անում, սակայն հավասար աշխատավարձ ենք ստանում, ինչն անարդար եմ համարում»,– կատակեց Գարիկը։ Արամի պատասխանն ընկերոջը չզիջեց. «Հիմնականում համաձայնել եմ վարել այս հաղորդումը, որովհետև շատ փող են տվել։ Կատակում եմ, որ թե հիմնականում, այլ միմիայն այդ պատճառով»։ Այս պատմության ամենամեծ բացահայտումը, թերևս, Ռոբի համար է. նա համարում է, որ աշխատանքը հավասարաչափ է բաշխված, բայց հոնորարի մասին չէր լսել։ «Ես չգիտեի, որ այստեղ գումար են ստանում։ Ինչքան գիտեմ, իրենք էլ են անվճար աշխատում։ Ինձ ընդհանուր գաղափարն է բերել այստեղ»,– նշեց նա։

Իրականում, յուրաքանչյուրն ունի իր աշխատանքը։ Ռոբին երբեք չի կաշկանդել փաստը, որ կարող է աշխատել կադրից դուրս և անել, այսպես կոչված, «սև» գործը։ Ավելին, նա նկատեց, որ իր համար առավել հետաքրքիր է կադրից դուրս աշխատանքը։ Նկարահանման հրապարակում, նա շփվում էր հանդիսատեսի հետ, զբաղեցնում նրանց «ստոպերի» ընթացքում։

«Հյուրերին ընտրում ենք` ըստ տվյալ փուլի արդիականության։ Հումորային մասը, այնուամենայնիվ, մեր ուսերին է։ Եթե հյուրն էլ է մասնակցում հումորային մասին, մեզ համար  բոնուս է։ Մեր սցենարիստները հետաքրքիր փաստեր են պեղում հյուրերի մասին, հետաքրքիր իրավիճակներ մտածում նրանց համար, որպեսզի անկախ հյուրի հումորի զգացողությունից` հաղորդումը ծիծաղելի ստացվի։ Մեր սցենարիստները բավականին ակտիվ ու հետաքրքիր  աշխատանք են տանում»,– նշց Գարիկը։ Արամն էլ բացահայտեց, որ հյուր կանչելիս, երբեմն, ներդնում են իրենց ընկերական կապերը։ Այդպես է եղել, օրինակ, Հայկ Մարությանի դեպքում։

Գարիկն ու Արամը չեն խուսափում միմյանց կամ իրենք իրենց ծաղրելուց։ Կադրից դուրս նրանց ընկերությունը նպաստում է եթերում միմյանց հետ առավել անկաշկանդ ու ազատ լինելուն։ Ամեն դեպքում, տղաներից հետաքրքրվեցինք` կա՞ սահման, որը փորձում են պահել կամ ինչ–որ քայլ, որը գիտեն` մյուսին դուր չի գա։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее