Արդեն տեղեկացրել ենք, որ Comedy Club-ը որպես «Լավագույն հումորային շոու» ТЭФИ արձանիկ է ստացել, որն առաջինն է ակումբի 12-ամյա գործունեության ընթացքում։ Այս առիթով Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, իր Instagram-ում գրառում է կատարել, ավելի ուշ հրապարակելով տեսանյութ այն մասին, թե ինչպես էին Comedy Club-ում տոնում մրցանակ ստանալը։
«Ահա արդեն 12 տարի ամեն շաբաթ եթերում ցուցադրվում է Comedy Club հաղորդումը։ Այս տարիներին ակումբի գրասենյակում դարակի վրա հավաքվել են 11 երեւակայական ТЭФИ արձանիկներ, որոնց, իմ կարծիքով, տղաները, իրոք, արժանի են։ Այդ արձանիկների առավելությունն այն է, որ դրանց վրայից պետք չէ մաքրել փոշին, իսկ թերությունն այն է, որ այդ մրցանակները միայն ես եմ տեսնում։ Տղաները դրանք տեսնելու համար ժամանակ չունեն, չէ՞ որ նրանք այս բոլոր տարիներին գրում են»:
Տեսանյութը դիտել՝ այստեղ