▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարիկ Մարտիրոսյանը շփոթված է. ինչպես չնեղացնել Մխիթարյանին և ԲԿՄԱ-ին

Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը խոստովանել է, որ չգիտի, թե ում երկրպագի «Մանչեսթեր Յունայթեդ»-ԲԿՄԱ խաղի ժամանակ։

«Չեմպիոնների լիգայի խաղի տոմս ունեմ։ ԲԿՄԱ vs Manchester United։ Ամբողջ կյանքս երկրպագել եմ ՄՅ-ին, բայց… ախր Մոսկվայի բանակայինները մերն են, հարազատ… Այդ պատճառով խաղին գնալու եմ այսպես մոլորված` չիմանալով ում երկրպագել», — գրել է նա Instagram-ի իր էջում։

«Երկուսին էլ հաջողություն և լավ խաղ եմ մաղթում։ Կերկրպագեմ գեղեցիկ ֆուտբոլին, և թող հաղթի ուժեղագույնը։ Go MU։ Առաջ, ԲԿՄԱ», — գրել է Մարտիրոսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее