Հայ շոումեն Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում հերթական անգամ անդրադարձել է Երևանին` տեղադրելով իր հարազատ քաղաքի լուսանկարը:
«Սա Երևանն է: Կենտրոնում Օպերայի բալետի թատրոնն է: Հետին պլանում Արարատ լեռն է: Իսկ իմ բնակարանն աաայ այն ծառի հետևում է, վարդագույն շենքերի միջեւ»,- լուսանկարը մակագրել է Մարտիրոսյանը: