Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գարեգին Երկրորդի երեխա ունենալու կամ չունենալու արդյունքո՞ւմ ա ընկել Արցախը...»: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել էր, որ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պետք է հստակ պարզաբանի՝ արդյո՞ք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի»: Դիտեք նաև՝
|
Հասարակական գործիչ Կարինե Փանոսյանի գրառումը. «301-ից ի վեր մեր եկեղեցին, իբրև հոգևոր ինստիտուտ, աշխարհում իր պատվավոր դիրքն է զբաղեցրել, ինչով երաշխավորել է բարոյական, սոցիալական, անգամ ռազմավարական ապահով դիրքեր մեր երկրի համար։ *** |
Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաստորեն Նիկոլը շարունակում է իրավիճակի տերը մնալ։ Բոլոր դեպքերում հալալ լինի ձեզ, ինչ ասեմ, միաբան եղեք սատանայի հետ։ Էս էր հորդորը, ոնց հասկացանք` կռիվ տվող չկա, սաղ լավ ա։ Բոլորն հաշտ են, մենք ենք խանգարողը *** |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գործող կառավարիչը հանձնեց Արցախը, իր հանցավոր անգործությամբ զիջեց ՀՀ ինքնիշխան տարածքները, երկրի անվտանգության աստիճանն իջեցրեց պատմական մինիմումին, պետական կառավարման համակարգը փլուզեց ու ի՞նչ է անում ստեղծված իրավիճակում: |
***
Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ նախագահ Արմեն Սարգսյանի քաղաքացիության ճշտության մասին բանավոր հավաստող Փաշինյանը սկզբունքային է: Կասակածո՞ւմ եք, որ նրան բացարձակապես չի հետաքրքրում քրիստոնեական, արժեքային, բարոյական և հատկապես Հայ Առաքելական Եկեղեցու կանոնկարգային և նվիրապետական կարգի մանրամասներն ու դրանց խախտումը, հատկապես հանուն եկեղեցու: Նրան նույնիսկ չի հետաքրքրում ոչ միայն հոգևոր, այլ նաև աշխարհիկ կարգերի խախտումները, որոնք ունեն բարոյական հատման խնդիրներ և դրա ապացույցը նախ իր՝ որպես վարչապետի վարքականոնն է և դրա ցածր արտահայտումը վերջին շրջանում:
Փաշինյանին վերը նշվածները բացառապես հետաքրքրում են սեփական շահերի խորացման, դրանցով հարց լուծելու, իր նկատմամբ վտանգները չեզոքացնելու, շանտաժ անելու ելակետից միայն:
Առաջիկայում ձեզ մտցնելու են մի մտածված դիսկուրսի մեջ, որտեղ ենթադրյալ նվիրապետական կարգի խախտումը (կուսակրոնություն) դարձնելու են հիմնական խնդրո առարկա: Բոլոր նրանք ովքեր կերկմտեն, թե բա «հա ճիշտ է ասում չի կարելի, եթե կուսակրոն է» դառնալու են այս մեծ ֆարսի մեջ Փաշինյանի թեզի հոժարակամ ընդունող, իսկ նրա գերխնդիրը մի խայծով լրիվ ուրիշ խայծ կուլ տալ ստիպելն է, որի շահառուն, ոչ թե երկիրն է, քրիստոնեական և հավատավոր ժողովուրդը այլ ինքը և բացառապես իր իշխանությունը և թշնամու դեմ ստանձնած պարտավորութունները:
Հիշեք և համոզված եղեք, սա Հայ Առաքելական Եկեղեցու գերակայող, հզոր և աներկբա իշխանության դեմ մղվող պայքար է, ուրիշ ոչինչ: Բարոյական զեղումները, որոնք հիմա Փաշինյանը օգտագործում է 26 տարվա կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ, բացառապես Հայ Առաքելական Եկեղեցու դիրքերի դեմ են: Ենթադրյալ կարգի խախտման մասին սկզբունքային հավատավոր ներկայացողը կարող էր իմանալ արդեն յոթ տարի: Սկզբունքային և արժեքապաշտպան հանդես եկողը դրանով երևի շատ երկար է շանտաժ արել և հիմա անցել է «ենթադրության» հանրայնացման շանտաժին:
Պինդ ու ձիգ կացեք, խնդիրը անձը չէ, խնդիրը ինստիտուտն է: Ձեզ ներկայացնելու են մեկ խայծ, բայց կերակրելու են մեկ այլ խայծով»: