▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գարեգին Երկրորդը ոչ մի պարագայում չպետք է հրաժարական տա»․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որքան էլ պարադոքսալ թվա, բայց Ս. Էջմիածնի և Ամենայն Հայոց կաթողիկոսի վրա գրոհելու փաշինյանական ծրագրերն ու բուռն նախապատրաստություններն առնվազն երկու դրական կողմ ունեն.
1) Փաշինյանի գործողությունները առավել քան հստակ վկայում և մատնանշում են մի ծանրակշիռ քաղաքական իրականություն՝ Հայաստանի Հանրապետությունը, իր գոյության 34-րդ տարում, դեռևս օտար տիրապետության տակ է։ Այս հանգամանքը ազատագրության և իրական անկախության ձգտումը շատերի համար կդարձնի իսկական իղձ և գործնական նպատակ։
2) Ինչպես նշել էի դեռևս հունիսի 27-ի գրառման մեջ, «Քրիստոնեական հավատքն ու եկեղեցին առավելապես հզորանում են հալածանքների և քաղաքական ճնշումների պայմաններում»։ Այս միտքն ապացուցված է հարյուրավոր օրինակներով։ Այստեղ կարող ենք հիշել Գրիգոր Լուսավորչին, Սուրբ Հռիփսիմյանց ու Սուրբ Գայանյանց կույսերին, ինչպես նաև մեր բյուրավոր այն նահատակներին, ովքեր կյանքը նվիրեցին ազգի և հավատի համար։ Պետական ճնշումներին ու հածանքներին վճռականությամբ ու Քրիստոսի և ազգի հանդեպ սիրով դիմագրավելու միջոցով էր, որ Եկեղեցին ամրանում և դեպ իրեն էր ձգում ժողովրդին։ Նույնը տեսնում ենք այսօր․ Փաշինյանն ու ՔՊ-ն իրենց լկտի գործողություններով ոչ թե խաթարում են Եկեղեցու վարկը, այլ, հակառակը, կտրուկ բարձրացնում են և՛ Վեհի, և՛ Եկեղեցու հեղինակությունը՝ միաժամանակ կործանելով սեփականը։ Դա արդեն Աստծո ծրագիրն է։ Ինչպես ընդգծել էի նշված գրառման մեջ․ «Իրոք՝ անքննելի են Աստծո ուղիները. երբեմն Նա գործում է նույնիսկ ծանծաղամիտների միջոցով»։
Փաշինյանի գլխավորած խուժան խաժամուժի հարձակումից հետո մենք ունենալու ենք ավելի ոգեշունչ, ավելի կազմակերպված, կարգապահ և նվիրյալ հայ հոգևորականություն։ Կունենանք նաև հավատացյալների զանգվածային հոսք կամ, եթե կուզեք, ԴԱՐՁ դեպի ազգային եկեղեցի։
Եվ բոլորովին կարևոր չէ՝ Մայր Աթոռ խուժանը կմտնի՞, թե՞ ոչ, այնտեղ որոշ ժամանակ կմնա՞, թե՞ ոչ։ Կարևոր չէ նաև՝ Վեհափառը կմնա՞ Վեհարանում, թե՞ ստիպված կլինի ժամանակավորապես տեղափոխվել այլ վայր։ Միակ ճակատագրական նշանակություն ունեցող հարցն այն է, որ Գարեգին Երկրորդը ոչ մի պարագայում հրաժարական չտա՝ անկախ նրանից, թե որտեղ կլինի նա և ինչպիսի պայմաններում կշարունակի պաշտոնավարել։ Նրա չհեռանալը միանգամայն բավարար է, որպեսզի Նիկոլը և ՔՊ-ն պարտվեն և ուշացած, բայց ընդմիշտ ու անվերադարձ, հեռացվեն Հայաստանի պետական ու քաղաքական դաշտից։
Առաջն Աստված»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее