▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գառ պիտի մատուցեի՞ն ամեն երեխային, սև խավիա՞ր. «Արի տուն» ծրագիրը ժամանակավորապես կհետաձգվի. փողեր են մսխվել

 

«Ես ոչ միայն եկել եմ փոփոխություններ բերելու, այլև պիտի ապահովեի նախարարության բնականոն ընթացքը: Մենք գտնում ենք, որ ծրագրերը, որոնք հաստատվել են բյուջեով, անցել են մրցույթներով, կարող են ունենալ կոռուպցիոն ռիսկեր: Իսկ մենք պարտավոր ենք լինել բաց ու թափանցիկ, հաշվետու մեր քաղաքացիների առաջ: Իսկ իրողությունը մեզ մտահոգվելու, կասկածելու առիթներ տվեց: Երկու օր առաջ, երբ մեր կասկածները բավականին հիմնավոր էին, ես հանդիպեցի պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ, նրան ներկայացրի մեր մտահոգությունները»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նախարարի խոսքով` բացահայտել է, որ շռայլություններ են եղել նախարարության տարբեր ծրագրերում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Օրինակ՝ «Արի տուն» ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրի լանչի համար չորս հազար դրամ է տրամադրվել. գառ պիտի մատուցեի՞ն ամեն մի երեխային, սև խավիա՞ր, թե՞ ինչ»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ այդմ` նախարարն ասաց, որ եկել են ծրագրերը ժամանակավորապես հետաձգելու որոշմանը, քանի որ կասկածներ ունի, որ փողեր են մսխվել: 

Մխիթար Հայրապետյանն ասաց, որ ըմբռնումով են մոտենում այն ծնողների մոտեցումներին, ովքեր կդժգոհեն, որ արդեն իսկ ավիատոմսեր են գնել իրենց երեխաների համար:

«Կհասկանամ այն մի քանի հարյուր մարդկանց, ովքեր գնել էին ավիատոմսերը, սակայն մեզ համար սկզբունք է, որ պետք է բացառվեն կոռուպցիոն ռիսկերը: Բացի այդ, ծրագրերը, որ ժամականակավորապես հետաձգվում են, բարելավվելու են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее