▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստյանն ու Ռևան համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցեն Կեմերովոյի ողբերգությունից տուժածներին

Ռուսաստանում հայտնի դերասաններ Միխայիլ Գալուստյանն ու Ալեքսանդր Ռևան մոսկովյան թատրոններից մեկում ներկայացրած նոր ծրագրից ստացված ողջ հասույթը կնվիրաբերեն Կեմերովոյի ողբերգությունից տուժածներին: Այս մասին Instagram-ի իր  էջում գրել Միխայիլ Գալուստյանը:

«Ընկերներ, ես ու Սաշան ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր երեկ մեզ հետ էին, նրանց, ովքեր եկել էին մեզ աջակցելու։ Մեզ համար դա շատ կարևոր էր։ Կարևոր էր լսել ձեր ծիծաղն ու ծափահարությունները։ Մենք արեցինք հնարավոր ամեն ինչ՝ ստեղծելու համար ջերմ ու ընտանեկան մթնոլորտ։ Համերգից ստացված ամբողջ հասույթը բարեգործական նպատակներով կհատկացվի մարդկանց, ովքեր տուժել են վերջերս մեր երկրում տեղի ունեցած ողբերգությունից։ Սիրեք միմյանց, գնահատեցեք ու հոգ տարեք ձեր հարազատների ու ազգականների մասին»,- մասնավորապես նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Ռուսաստանի Կեմերովո մարզի «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով 70 մարդ անհետ կորած է համարվում: Մահացել է 75 մար, նրանց թվում 41 երեխաներ կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее