▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալուստ Սահակյանը չգիտեր` ինչպես պետք է քվեարկեր

Այսօր՝ ապրիլի 2-ին, թիվ 6/01   ընտրական տեղամաս էր եկել ընտանիքի անդամների հետ: Նրա քվեարկությունը բավական երկար տեւեց, քանի որ մատնահետքը ճանաչող սարքը ոչ մի կերպ չէր ճանաչում Գալուստ Սահակյանի մատնահետքը: Մի քանի անգամ աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատերը փորձարկելուց հետո վերջապես սարքը ճանաչեց Գալուստ Սահակյանի մատնահետքը:

Մինչ ԱԺ նախագահը երկար հերթ էր կանգնել քվեաթերթիկն ստանալու բաժնում, նա այդ ընթացքում աշխատակիցներից հետաքրքրվում էր, թե ինչ հերթականությամբ եւ ինչպես պետք է կատարի ընտրությունը:

Ընտրությունը կատարելուց հետո Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշել է.

«Այսօր ես քվեարկեցի հանուն պետության, մեր պետության: Հայ ժողովրդի համար ամենակարեւոր գործոնը պետությունն է: Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ բավականին երկար ժամանակ ինքը պետականություն չի ունեցել: Այսօր այն հայը, որն այդ ճանապարհով է գնում, կարծում եմ նաեւ մտածում է իր երեխաների եւ իր ապագայի մասին: Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, կարծում եմ, ոչ թե մի քանի մարդիկ են մտածում երկրի, ժողովրդի մասին, այլ ժողովրդից սկսած՝ Ազգային Ժողով, նաև Կառավարություն, միասնական կարողանում են ինչ-որ բան մտածել: Այն ինչի մասին մտածել էինք ժամանակին, այսօր այնպես է արված, որ մինչեւ վերջ կանոնակարգը պահպանվում է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее