Քիչ առաջ դատարանից ազատ արձակվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նրան դատարանի բակում հավաքվածները դիմավորեցին ծափահարություններով:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մինչեւ հրավիրված հանրահավաքի մեկնարկը հրավիրվել էր ԱԱԾ, ավելի ուշ ձերբակալվել: