▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանն անպատասխան թողեց 2018-ին ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը

 

armtimes.com-ի տեսանյութում. Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Գյումրիում մեծ դժվարությամբ պատասխանեց լրագրողների քաղաքական հարցերին:

ԵԼՔ դաշինքը պաշտոնապես դիմել է, որ «Ծառուկյան» խմբակցությունը սատարի 2018 թվականի նախագահի իրենց թեկնածու Արտակ Զեյնալյանին: «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե «Ծառուկյան» խմբակցությունում  հարցն արդեն քննարկե՞լ են, Գագիկ Ծառուկյանն ասաց.

«Այդ թուղը ինձ չի հասել»:

Մեր մյուս հարցին, թե ի՞նչ կարծիք ունի ԵԼՔ-ի առաջարկի հետ կապված, ԲՀԿ առաջնորդը նշեց.

«Առանց խոսալու կարծի՞ք: Ասում եմ՝ դեռ ինձ չի հասել, ի՞նչ կարծիք պետք է ունենամ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը եւ անպատասխան թողեց «ՀԺ»-ի այն հարցը, թե հնարավո՞ր է 2018-ին ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմեն:

Մանրամասները՝ տեսանյութում և սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее