Գագիկ Ծառուկյանի ձիերի և փասիանների առգրավումը հետաձգվեց․ փաստաբանները չգիտեն պատճառը
Տեսանյութն՝ այս հղումով
«Առգրավման որոշումը դեռ հուլիսի 10-ին է կայացվել, տեխնիկական խնդիրներ էին առաջացել տեղափոխման հետ կապված։ Այնուհետև այսօր պետք է առգրավեին, բայց մեզ համար անհասկանալի պայմաններում դեռևս դա չի արվում ու չգիտենք՝ ինչու։ Մենք այժմ բողոքարկում ենք դատավարական կարգով քննիչի կայացրած որոշումը, քանի որ դրանք համարվում են ընտանի կենդանիներ և որևէ քրեական վարույթի առարկա չեն կարող հանդիսանալ»,- լրագրողներին ասաց փաստաբան Հովհաննես Վարդանյանը։
Ավելի վաղ Ծառուկյանի տնից 3 առյուծ և 1 վագր քնեցված վիճակում տարել են Երևանի կենդանաբանական այգի, առյուծներից մեկն անկել էր։
***
|
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից նրա ձիերի առգրավում տեղի չի ունենալու։ Այս մասին «Ֆակտոր»-ի հետ զրույցում հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ «Ընդամենն իրականացվել է ձիերի զննություն, ձիերի՝ տեղափոխելու հետ կապված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»,- ասել է ՔԿ խոսնակը։ |


