▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը խաղից հանեց Իշխան Զաքարյանին. չստացած քվեների վրեժը

armtimes.com-ը գրում է. ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն այսօր Գագիկ Ծառուկյանին պատկանող «կանյաչնիի» դիմաց հայտարարեց, որ ԱԺ-ի փոխնախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքն առաջարկում է ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի թեկնածությունը:

Որքան էլ զարմանալի է, բայց «Ծառուկյան» դաշինքի շտաբի պետ Իշխան Զաքարյանը մնում է շարքային պատգամավոր, քանի որ «Ծառուկյան» դաշինքն էլ խորհրդարանում կղեկավարի անձամբ Գագիկ Ծառուկյանը: Իշխան Զաքարյաը, որը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից հրաժարական տվեց եւ զբաղվեց նախընտրական արշավով, այսօր փաստացի ստացավ ընդամենը պատգամավորական մանդատ եւ ուրիշ ոչինչ:

Գագիկ Ծառուկյանի այս որոշման հիմքում հավանաբար այն փաստն է, որ Իշխան Զաքարյանը ղեկավարելով դաշինքի շտաբը չի կարողացել բավարար ձայներ ապահովել, իսկ այդ ձայներն ապահովելու համար անձամբ Գագիկ Ծառուկյանը ֆինանսական մեծ ներդրում էր կատարել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее