▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Բադալյանը գտնվել է. ինչ է պատմում երգիչը Վեգասի դեպքերից

Երեկ ողջ համացանցը ողոված էր Լաս Վեգասում տեղի ունեցած ողբերգության մասին լուրերով: Ինչպես արդեն տեղեկացրել ենք միջադեպի տարածքում է եղել նաև հայ ժողովրդական երգիչ Գագիկ Բադալյանն, ում հետ երեկ միջադեպի ամենաթեժ պահերին որևէ մեկը կապ հաստատել չէր կարողանում:

Ընտանիքի անդամների, մտերիմների ու ընկերների մտահոգությունն ու Գագիկի հետ կապի դուրս գալու փորձերը շարունակվեցին մինչև ուշ երեկո: Բարեբախտաբար, երեկոյան մեզ հաջողվեց կապ հաստատել երգչի հետ:

-Գագիկ, իրականում որտե՞ղ էիք Վեգասի միջադեպի ժամանակ:

-Այն հյուրանոցը, որտեղ կնոջս հետ անկացնում էինք  հանգստյան օրերը հրապարակի հարևանությամբ էր գտնվում: Դեպքից մոտ մեկ ժամ առաջ եղել ենք հենց այդ վայրում:

Բարեբախտաբար, կրակահերթի ժամանակ, մենք արդեն տարածքում չէինք, քանի որ դուրս էինք եկել հյուրանոցից՝ Լոս Անջելես վերադառնալու նպատակով:

Իրականում Լոս պետք է վերադառնայինք մեկ օր ուշ, բայց  որդուս անդադար զանգերի պատճառով, որոշեցինք ավելի շուտ վերադառնալ:

-Ինչպե՞ս իմացաք, որ Ձեզ փնտրում են և ում հետ առաջինը կապ հաստատեցիք:

-Քանի որ ճանապարահին կապ չկար, ես անգամ չեմ իմացել, որ ինձ փնտրում են ու նման խառնաշփոթ է առաջացել: Միայն տեղ հասնելուց հետո տեղեկացա այդ մասին՝ միանգամից տասնյակ զանգեր, հաղորդագրություններ:

Ինձ համար էլ շատ ցավալի էր տեղի ունեցածը: Իրականում միջադեպը սարսափելի էր, անկեղծորեն ցավում եմ բոլոր զոհերի համար:

-Հարազատների ու ընկերների շրջանում խուճապը մե՞ծ էր, քանի որ ծանր է համացանցով տեսնել, որ հնարավոր է մտերիմդ ևս այդ  միջադեպի վայրում է:

-Այո, շատ մեծ խուճապ կար, մինչև հիմա էլ դեռ զանգեր եմ ստանում հարազատներիցս ու ընկերներիցս:

Անկեղծորեն զգացված եմ այն հոգատարության համար, որը զգացի այս 2 օրվա ընթացքում:

-Գագիկ, իսկ ինչ նպատակով էիք Վեգասում՝ մասնագիտականգործունեության, թե՞ անձնական:

-Հանգստյան օրերն անկացնելու համար էինք մեկնել Վեգաս:

Հիշեցնենք, որ երեկ միջադեպի ժամանակ Գագիկի ընկերները նրա հետ կապ հաստատել չէին կարողանում, երգչի մտերիմներից մեկի խոսքով, Գագիկին վերջին անգամ  տեսել էին կնոջ հետ հյուրանոցից դուրս գալիս: 

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 2-ին քանթրի ոճի երաժշտության փառատոնի ժամանակ  մի մարդ՝ Սթիվեն Փեդոք անունով, համերգին ներկա գտնվողների  ուղղությամբ կրակ է բացել, ինչին զոհ են դարձել 59 մարդ:

Arenanews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее