Life.panorama.am-ը գրում է. Օրեր առաջ երգչուհի Գաբին հանդիսատեսի դատին հանձնեց իր նոր՝ «Դավաճան ես» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը բացի հաճոյախոսություններից համացանցում արժանացավ նաեւ քննադատությունների. շատերը Գաբիի նոր տեսահոլովակի եւ Լիլիթ Հովհաննիսյանի «Էլի Լիլիթ» տեսահոլովակի միջեւ շատ նմանություններ են գտնում: Այս թեմայի շուրջ մեկնաբանություններ ստանալու նպատակով կապ հաստատեցինք Արամայիս Հայրապետյանի հետ, ով Գաբիի նոր տեսահոլովակի ռեժիսորն է:
«Տեսահոլվակում օգտագործված գունային գամման ոչ մեկինը չէ՝ ոչ Լիլիթինն է, ոչ Գաբիին է եւ ոչ էլ իմը, դա ամբողջ աշխարհինն է: Ճիշտ է՝ եւ Լիլիթի եւ Գաբիի տեսահոլովակում կա մոխրագույն տաղավար, բայց պետք է նկատել, որ Գաբիի տեսահոլովակում այդ մոխրագույն տաղավարում կա բեմ, դեկորացիաներ, ինչը բացակայում է Լիլիթի մոտ: Հետեւաբար նմանակման մասին խոսք լինել չի կարող, քանի որ նման տեսահոլովակներ աշխարհում շատ կան եւ դա ոչ Լիլիթն է առաջինն արել, ոչ Գաբին: Ես ինքս էլ Լուսիի տեսահոլովակն էլ այդպիսի տաղավարում եմ նկարել, ուրեմն ինչո՞ւ չեն նմանացնում դրան, կամ ինչու չեն նմանացնում Բեյոնսեին, այլ հենց Լիլիթին, չէ որ Բեյոնսեն էլ ունի նման տեսահոլովակներ,- նշեց ռեժիսորը ու ավելացրեց,- Հագուստը եւ պարը տեսահոլովակի գաղափարը չէ: Հագուստը միջոց է, որով երգիչը ներկայանում է, բայց այդ հարցով զբաղվում են ոճաբանները, իհարկե երգչի ցանկությամբ: Այսինքն՝ սրանից ելնելով ասել, որ տեսահոլովակը նման է այս կամ այն երգչի տեսահոլովակին, բացարձակ սխալ է»:
«Տեսահոլովակում լուրջ լուծումներ տրված չեն. Մենք նպատակ ունեինք թեթեւ, գեղեցիկ տեսահոլովակ ստանալ: Իմ գաղափարն էր, որ մինիմալիզմի մեջ լիներ տեսահոլովակը, իսկ Գաբին որորոշում էր, թե ում հետ աշխատի»,-նկատեց նա:
Արամայիս Հայրապետյանը շեշտեց. «Կցանկանամ, որ մարդիկ հասկանան, որ գոյություն ունեն համաշխարհային տենդեցներ կապված թե հագուստի, թե պարային շարժումների, թե գույների հետ եւ նմանություններ փնտրելը ուղղակի սխալ է, դա շատ նորմալ է, որ որոշակի համընկնումներ լինեն»:
Այս թեմայի շուրջ իր մեկնաբանությունը տվեց նաեւ երգչուհի Գաբին.
«Նախ պետք է ասեմ, որ տեսահոլովակի պարը բեմադրել է «Ամարաս» պարային խմբի ղեկավար Վիկա Մարտիրոսյանը, ով արդեն 20 տարվա փորձ ունի պարարվեստի ասպարեզում, հետեւաբար նա ունի նաեւ իր ձեռագիրը եւ բնական է, որ իր ձեռագիրը ամեն տեղ էլ կզգացվի, թեպետ ամեն բան արել ենք, որպեսզի ոչ մեկի պարային շարժման հետ համընկնումներ չլինեն: Այսօր Հայաստանում քիչ են այն երգչուհիներն, ովքեր միաժամանկ եւ կպարեն, եւ կերգեն եւ ով էլ նման բան անի, միեւնույն է, հնարավոր է Լիլիթին նմանեցնեն: Նույն վերջերս, երբ Ալլա Լեւոնյանին նմանեցրեին Լիլիթին, ես ուղղակի շոկ ապրեցի եւ պատկերացրի, թե ինձ ինչ է սպասվելու: Իմ դեպքում հագուստի գույնը ավելի նպաստեց, որպեսզի նմանությունները ավելի կարկառուն ընկալվեն»:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում