Full House սերիալի հայտնի դերասան, 51-ամյա Ջոն Սթամոսին ուրբաթ օրը ձերբակալել են Կալիֆորնիայում: Նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։
Դերասանը միայնակ է եղել մեքենայի մեջ: Նրան սկզբում տեղափոխել են հիվանդանոց, այնուհետև` ոստիկանություն:
Ըստ տեղեկությունների` առաջին դատական նիստը կլինի սեպտեմբերի 11-ին: